Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Թամազյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ

Հոկտեմբեր 12,2016 13:55

ՀՀ վարչապետի 937 – Ա որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ. այդ մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Թամազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել էր Պավել Սաֆարյանը:

Կարեն Թամազյանի կենսագրական տվյալներ

Կարեն Թամազյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնել է 2013թ. սեպտեմբերի 5-ին:

Մինչ այդ` 1996-2013 թվականներին, աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում: 2011թ. մայիսից մինչև 2013թ. մայիս ամիսը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետի պաշտոնը: 2002թ. դեկտեմբերից մինչև 2011թ. աշխատել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ, ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ:

1999թ. սեպտեմբերից մինչև 2002թ. նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, 1999թ. փետրվարից մինչև 1999թ. սեպտեմբեր ամիսն եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տրանսպորտի, կապի և ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ, 1996թ. օգոստոսից մինչև 1999թ. փետրվար ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական:

Ֆինանսների նախարարությունում աշխատանքի տարիներին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում գանձապետական համակարգի ներդրմանը: Համակարգել է կենսաթոշակային համակարգի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխման աշխատանքները:

Նախաձեռնել է թանկարժեք քարերի և մետաղների շրջանառության կարգավորման համակարգի օրենսդրական ներդրումը, Հայաստանում լիցենզավորման համակարգի հստակեցման, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կարգավորումը և կրճատումը, որի արդյունքում Համաշխարհային բանկի գործարար միջավայրի բարելավման Հայաստանի Հանրապետության գնահատականը բարձրացել է 24 կետով: Համակարգել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Մշակել է ՀՀ հիփոթեքային վարկավորման համակարգը, երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան՚ ծրագիրը և ֆինանսական շուկայի զարգացման այլ ծրագրեր:

1996թ. մայիսից մինչև 1996թ. օգոստոս ամիսն աշխատել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, 1995թ. ապրիլից մինչև 1995թ. նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում` սոցիալ-տնտեսական բաժնի ավագ խորհրդատու:

2007թ. սեպտեմբերից մինչև 2008թ. հունիս ամիսը դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական և «Գլաձոր» համալսարաններում:

Իր կարիերան սկսել է 1990 թվականին Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանում` 1990թ. սեպտեմբերից աշխատելով որպես էլեկտրական սարքերի հավաքողի աշակերտ, էլեկտրական սարքերի 1-ին կարգի հավաքող:

1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1996-1999 թվականներին` Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 2006-2008 թվականներին` Հյուսիսային Համալսարանում: Ստացել է տնտեսագետի և իրավաբանի որակավորումներ:

Հեղինակել է մի շարք հոդվածներ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Կարեն Ռազմիկի Թամազյանը ծնվել է 1973 թ.-ի սեպտեմբերի 30-ին` Վանաձորում:

Ամուսնացած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31