«Առավոտը» «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանում կրթության համակարգի վիճակը։
«Հայաստանում կրթության վիճակը ես համաշխարհային առումով գնահատում եմ միջին, այսինքն՝ ոչ ծայրահեղ վատ է, ոչ էլ՝ ծայրահեղ լավ։ Կարող եմ ասել, որ բարձր հավակնությունների պակաս կա, իսկ դա մեզ անհրաժեշտ է, քանի որ փոքր ժողովուրդներն ինչ-որ բանի մեջ պետք է փայլեն, որպեսզի կարողանան այդ փոքրությունից դուրս գալ։ Մենք դարերով հենց այդպիսին ենք եղել և ունեցել ենք շատ մրցունակ կրթություն և ամուր հոգևոր արժեքներ, որոնց շնորհիվ էլ հաղթել ենք։ Կարծում եմ, որ այսօր հասունացել է հանրակրթությունը կամ բարձրագույն կրթությունը բարեփոխելու կամ էապես վերափոխելու գաղափարը»,-ասաց տեր Մեսրոպը:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ հոկտեմբերի 13-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ