Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մաչոյականություն՝ ըստ Ֆրանսիայի դեսպանի

Հոկտեմբեր 12,2016 13:35

Լույս է տեսել 2002-2006 թթ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի «Հայաստան. մի ժողովրդի ոգին» գիրքը:

Օրերս Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Հայաստան. մի ժողովրդի ոգին» գրքի շնորհանդեսը: Գրքի յուրահատկությունը հեղինակի՝ Անրի Կյունիի հետ է կապված, նա եղել է 2002-2006 թթ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: Հեղինակը գիրքը գրել է մի շարք ուսումնասիրությունների արդյունքում: «Ես չէի կարող այս գիրքը գրել առանց հանդիպելու հայ երիտասարդների հետ, մենք նրանց հետ բարձրացել ենք հայկական լեռներ, ուսումնասիրել և ներշնչվել հայկական ոգով»,-ասաց պարոն Կյունին: Նաեւ ընդգծեց, որ իր համար շատ կարևոր են երիտասարդները՝ առաջին հերթին կանայք և հենց իր գրքի վերջում գրված հետևյալ նախադասությունը. «Կինը կյանքի շարժիչ ուժն է»: Նրա ձեւակերպմամբ, այս նախադասությունը հիմնովին բնութագրում է և գիրքը, եւ իր տեսակետը:

Հեղինակի խոսքով՝ շատ լավ կլինի, որ դա լիովին գիտակցեն նաև Հայաստանում, իսկ մայրիշխանությանը սպառնացող վտանգը ներկայացրեց այսպես.«Մաչոյական իշխանությունը փորձում է ազատվել մայրիշխանությունից»: Հեղինակը իր համար ևս մեկ բացահայտում է արել՝ նկատելով, որ Ֆրանսիական համալսարանում ավելի շատ աղջիկներ են սովորում:

Գրքի հայերեն թարգմանության հեղինակը Արուսյակ Ամիրջանյանն է: Գրքի, այսպես ասած, պսակը հեղինակը համարում է «Հայուհի» բանաստեղծությունը:

Անրի Կյունիի առաջին գիրքը չէ սա, նա նաև գրել է այլ վեպեր: Օրինակ, ունի գնչուների, նրանց առօրյայի մասին վեպ, որը լույս է տեսել Սլովակիայում 2014 թվականին:

 Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31