Հոկտեմբերի 11-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ լուսանկարիչներ Նունե Քարամյանի և Թեդ Անդրեասյանի հեղինակած «Հարաշարժ լույս» ցուցահանդեսի բացումը: Կայացմանը նպաստել է photopodium.com և «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը:
Նունե Քարամյանը մեզ հետ զրույցում ասաց,որ ցուցահանդեսի վերնագրի ընտրությունը պատահական չի եղել: Իրենք փորձում են տեսախցիկի, լույսի միջոցով ցույց տալ բնության շարժումը: Իսկ սև-սպիտակ համադրությունը թույլ է տալիս ընդգծել շարժման ձևն ու ստվերները: Նրա ձեւակերպմամբ, նկարների սև ու սպիտակ երանգավորումը այցելուներին թույլ է տալիս տեսնել նկարի ամբողջ խորությունն ու շարժումը:
Ցուցահանդեսը այցելուի համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը:
Կարդացեք նաև
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ