Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ 73»-ի արձանախմբի հեղինակ. «Իսկ ո՞ր քանդակի վերաբերյալ է, որ չենք լսել նման արտահայտություն». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 12,2016 12:38

Հոկտեմբերի 10-ին Երեւանում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, տեղի է ունեցել Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությունը։ Բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երեւանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը։ Արձանախմբի հեղինակը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը;

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց արձանախմբի հեղինակ Տիգրան Բարսեղյանի հետ։ Նա, ի պատասխան հնչած քննադատությունների, նշեց. «Հոկտեմբերի 10-ին ես հեռուստատեսությամբ հետևում էի, թե ինչպիսի հիացմունք էին ապրում արձանախմբի մեր հերոսները՝ ֆուտբոլիստները, որոնք կյանք ապրած մարդիկ են։ Իսկ ովքե՞ր են քննադատողները. թող իրենց կարծիքները հայտնեն, մենք էլ գրավոր պատասխանենք։ Այդ կոմպոզիցիան, հորինվածքը ինձ բավարարում է։ Անկեղծ ասած՝ բազմաթիվ խորհրդատվությունների արդյունքում ես շտկումներ եմ մտցրել, որպեսզի հորինվածքը միջավայրի մեջ առավելագույնս ընկալելի լինի»։

Անդրադառնալով արձանախմբի գեղագիտական կողմին՝ Տ. Բարսեղյանը եզրափակեց. «Կատարելությունը վերջ չունի։ Հավակնություններ էլ չկան ամեն մի գործից ակնկալել շեդեւրալ որակ, ասենք՝ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի նման։ Այս արձանախմբի պարագայում կան շատ գրագետ մոտեցումներ, եւ քանդակային այդ հորինվածքը ե՛ւ իր գաղափարական, ե՛ւ ժանրային իմաստով ու կատարման կուլտուրայով պուրակային ճարտարապետության մեջ առավել քան թույլատրելի է։ Այլ բան է, որ քանդակագործներից ոմանք ասում են, թե իրենց դուր չի եկել։ Իսկ ո՞ր քանդակի վերաբերյալ է, որ չենք լսել նման արտահայտություն»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Արդեն ոչ թե արձաններ, այլ արձանախմբեր: Շուտով երևի Երևանում ավելի շատ արձաններ կլինեն,քան երևանցիներ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31