Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն փորձելու հանդես գալ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 12,2016 12:32

Զարմանալի է նաեւ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների պահվածքը. նրանք չեն փորձելու հանդես գալ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Իսկ սա, ինքնին տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ոչ իշխանական ուժերը Վանաձորի ավագանու կագմում պաշտոնապես գերակշիռ մեծամասնություն ունեն։

«Առաջիկայում երեք կարեւորագույն որոշումներ են կայացվելու ավագանու նիստում, մեկը հնգամյա զարգացման պլանի հաստատումն է, երկրորդը՝ բյուջեի հաստատումը, երրորդը քաղաքապետարանի հաստիքացուցակի եւ դրույքաչափերի որոշումն է։ Դրանք հնարավոր չէ անել 15 հոգով եւ ՀՀԿ-ն հարկադրված կլինի օգտվել այն 4 հոգու ծառայություններից, որոնք իր օգտին են քվեարկել։ Մենք էլ կիմանանք, թե ովքեր են այդ 4 հոգին»,- ասել է Քրիստ Մարուքյանը՝ արդարացնելու համար ՀՀԿ-ական քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես չգալը։

Նման փաստարկը, համաձայնվեք, թույլ է. եթե իրոք ոչ իշխանական ուժերն ունեն մեծամասնություն, եթե նրանք իրոք ՀՀԿ-ի հետ շաղկապված չեն (առավել եւս կեղծ տեղեկանքով պատգամավոր դարձած Մարուքյանի կուսակցությունը), ապա պետք է ավագանու նիստերը բոյկոտելուց բացի ՀՀԿ-ական քաղաքապետին պաշտոնանկ անեն։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31