Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Սուքիասյան. «Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է». ՀՖՖ

Հոկտեմբեր 12,2016 12:05

Հոկտեմբերի 11-ին կայացած 2018թ. Աշխաչհի գավաթի խաղարկության Լեհաստան-Հայաստան խաղից հետո, «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:

Ռումինիայի խաղից հետո թիմը կարծես վերածնված լիներ: Ինչ՞ի հաշվին հաջողվեց վերականգնել թիմի խաղը:

-Բոլոր թիմերն էլ ունենում են վատ և լավ խաղեր: Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է: Գիտեք որ հիմանական կազմի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ ունեն և տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել:

Մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, բայց ուզում եմ ասել ձեզ, նկատե՞լ եք թե որ րոպեին գոլ խփեցին: Երկրորդը, որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավայրը սկզբից բանավոր զգուշացնում է, այնուհետև դեղին քարտ ցույց տալիս: Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, այսօր տակտիկապես շատ գրագետ խաղացին և կարծում եմ, որ, եթե Օզբիլիսը երկու անգամ մնալով դարպասապահի առջև մեն-մենակ, գոնե մեկ գոլ խփեր, ապա մենք կհաղթեինք:

Կարմիր քարտը կարծես թե ոչինչ չփոխեց խաղի ընթացքում: Ին՞չ ասեցիք տղաներին, որ ավելի հաջող սկսեցին խաղալ

-Ես տղաներին ասեցի, որ նույն մոդելով է պետք խաղալ, որովհետև ինչպես տեսաք մենք Մարկոսին հետ քաշեցինք և կարողացանք փակել հենակետայինի դիրքը: Տարոն Ոսկանյանը ճիշտ կատարեց Գաել Անդոնյանի պարտավորությունները: Ճիշտ է, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, նամանավանդ այսօր, խաղալով 10 հոգով, մենք արժանի չէինք պարտության:

Երկրորդ խաղն անընդմեջ Գաել Անդոնյանը անթույլատրելի սխալներ է անում: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք

-Խաղը պետք է կրկին նայել, ամեն դեպքում ժամանակ է պետք, որ քննարկենք դա:

Երբ չհրավիրեցիք Կորյանին, Արշակյանին և Սարկիսովին, Ձեզ շատ քննադատեցին: Հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ունեցած պահերը, չե՞ք կարծում, որ իրենց ներկայության դեպքում հաշիվը այլ կլիներ

-Կորյանը հայտացուցակում էր: Այնպես ստացվեց, որ չէինք կարող հարձակվող օգտագործել և հույսը դրել էինք մեր եզրային կիսապաշտպանների վրա, որոնք պետք է իրացնեին հակագրոհները: Այդպես էլ եղավ, բայց արդյունքի չհասանք: Արշակյանը չարդարացրեց սպասելիքները, իսկ Սարկիսովը իմ տակտիկական մոդելին չի համապատասխանում

Ին՞չ կասեք Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին: Դանիայի դեմ նա երեք գոլ խփեց

-Ինձ թվում է, որ ցանկացած մարզիչ կասի, որ Լևանդովսկին բարձրակարգ հարձակվող է և ցանկացած հավաքական կուզենար ունենան նման հարձակվող: Բացի վերջին գոլի դրվագից, կարող եմ ասեմ որ, մեր պաշտպաններին հաջողվեց չեզոքացնել իրեն:

Անցկացված խաղերից ո՞րն էր Ձեր համար ամենադժվարը

– Երեք էլ դժվար էին, բայց վերջին երկուսը առանձնապես, քանի որ խաղում էինք 10 հոգով: Ինձ թվում է որոշակի ժամանակ հետո մեզ կհաջողվի ավելի լավ խաղալ:

Ես հիշում եմ այն ժամանակները երբ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում հաղթում էր 4:0 հաշվով: Ինչպե՞ս եք հիմա գնահատում հավաքականի վիճակը և Ձեր կարծիքը խմբում տիրող իրավիճակի մասին

-Իրավիճակը խմբում լարված է լինելու, այսօր Չեռնոգորիան կրկին միավորներ վաստակեց: Երբ մեր առաջատարները վերադառնան, մեզ հետ էլ դժվար կլինի խաղալ: Ինչ վերաբերվում է նախկինում ունեցած հաջողություններին, ապա այն ժամանակ լավ կազմ ունեինք, բոլոր տղաները պատրաստ էին: Հիմա որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն իրենց թիմերում, ամեն դեպքում աշխատում ենք, որ հետագայում լավ հավաքական ունենանք:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31