Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը վճռեց. ներողություն խնդրել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից

Հոկտեմբեր 12,2016 11:52

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԵԱՆԴ/4316/02/15 գործով վճիռ է կայացրել, որով պարտադրել է neonews.am և gazeta.am կայքերի սեփականատեր և խմբագիր Լուիզա Գումրոյանին հրապարակային ներողություն խնդրել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հիշյալ կայքերի հոդվածներում վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար, ինչպես նաև հրապարակային հերքում տարածել և որպես վիրավորանքի և զրպարտության հատուցում վճարել կես միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ դատական գործի ընթացքում նաև բացահայտվել են հանգամանքներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով, քանի որ Գումրոյանը հայտարարել էր, թե այդ կայքերը պատկանում են տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին և ներկայացրել էր մի շարք փաստաթղթեր:

 

Լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31