Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը, Դալլաքյանը ուղարկվում են Բաղրամյան 26-ի կողմից. Քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանի սցենարի մասին

Հոկտեմբեր 12,2016 11:49

«Հասարակությունն իրոք, կարճ հիշողություն ունի: Յուրաքանչյուր նորմալ երկրում գոնե 10 տարով մարդիկ դուրս են գալիս քաղաքականությունից: ՀՀ-ում գրոտեսկի է վերածվում ամեն ինչ»,- այսօր «Պոստ Սկրիպտում» Վիկտոր Դալլաքյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հարցին՝ այսինքն, նա ուղարկվել է Բաղրամյան 26-ի կողմից՝ նա պատասխանեց. «ՀՀ-ում քաղաքական գործընթացներն ամբողջությամբ կառավարվում են իշխանության վերին օղակներից»:

Ըստ քաղաքագետի, Գագիկ Ծառուկյանի վերադարձը նույնպես այդ սցենարներից է միանշանակ. «Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից նախագահի հայտնի ելույթից հետո: Վերադարձի համար գոնե առնվազն չունենալով սանկցիա՝ անհնար է մտածել վերադարձի մասին»:

Հարցին՝ այդ ուժերը գալիս են, որ ընդդիմությունից ձա՞յն փախցնեն՝ Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ով է հիմա ընդդիմությունը: Ընդդիմադիր դաշտ չկա: Սրանք պրոցեսներ են՝ քաղաքական դաշտում խայտաբղետություն ստեղծելու»:

Մեր հարցին՝ եթե ամեն ինչ Սերժ Սարգսյանի ձեռքում է, իր ինչի՞ն է պետք՝ քաղաքական դաշտը խայտաբղետ է, թե՞ դժգույն՝ նա պատասխանեց. «Դա աշխարհի համար ընդունելի չէ, միագունությունը հասարակությունը չի կարող երկար հանդուրժել՝ միահեծան կառավարությունը: Փորձ է արվում տեսիլք ստեղծել, որ դա միահեծան չի»:

ՏԻՄ ընտրությունների հետ կապված նա ասաց, որ զարմանում է նրանց վրա, ովքեր լավատեսություն ունեին: Արտառոց ոչ մի բան չի եղել, արտառոց եւ զարմանալի կլիներ, որ Վանաձորում ընդդիմությունը հաղթեր, իշխանությունը գոլորշի բաց թողներ. «Վանաձորի քաղաքապետը լուրջ քաղաքական պաշտոն չէ, բայց իշխանությունը պատրաստ չէ որեւէ աթոռ զիջել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31