Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ գուցե պոտենցիալ ներդրողները Սերժ Սարգսյանից բոլորովին այլ բան են ուզում լսել.«Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 12,2016 11:37

Նյու Յորքում անցկացված «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» անվանումը կրող միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը դժվար է որակել չափազանց ուշագրավ։ Ավելին, այն կարող է նույնիսկ տխուր հետևությունների հիմք հանդիսանալ։

Ելույթը ինքնին տխրեցնում է։ Տխրեցնում է նրանով, որ տարիներ շարունակ նույն պնդումներն ենք անում, նույն ցուցանիշներն ենք մեջբերում ու հույս ենք փայփայում, թե ներդրողները, բացի նմանատիպ ելույթներից, ուրիշ տեղեկատվություն Հայաստանի մասին չեն ունենա։ Ելույթը տխրեցնող է, որովհետեւ այսպիսի գեղեցիկ շարադրված ելույթներով իշխանությունը ուղղակի քողարկում է արմատական բարեփոխումներ չանելու իր համառ ցանկությունը։

Իսկ գուցե պոտենցիալ ներդրողները Սերժ Սարգսյանից բոլորովին այլ բան են ուզում լսել։ Գուցե Սերժ Սարգսյանը չի խոսում ամենակարեւորի մասին։ Օրինակ

Սերժ Սարգսյանը ինչպե՞ս է տեսնում կոռուպցիայի մակարդակի էական նվազումը։ Տեսնո՞ւմ է, թե ոչ։ Ուզո՞ւմ է տեսնել, թե ոչ։ Ընդհանրապես ընդունո՞ւմ է, որ կոռուպցիան ուղղակի կերել է մեր երկրի համարյա ողջ կենսանյութը։ Թե՞ նման խնդիր չկա։

Կամ Սերժ Սարգսյանը խնդիր համարո՞ւմ է երկրում մոնոպոլիաների

գոյությունը, դրանց ազդեցությունը երկրի զարգացման վրա։ Արդյոք ընդունո՞ւմ է, որ միայն իրական մրցակցային դաշտ ապահովելով է հնարավոր տնտեսության

զարգացման հզոր նախադրյալներ ստեղծել։

Ու ընդհանրապես, ինչի՞ց է, որ մեր տնտեսությունը այդքան լավն է, բայց նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բնակչության մեկ երրորդը կիսասոված է…։

Գուցե հենց այս հարցերի շուրջ են ուզում մեկնաբանություններ լսել պոտենցիալ ներդրողները։ Կարելի է մի անգամ փորձել։ Կստացվի՝ լավ, չստացվի՝ ոչինչ չենք կորցնում, միեւնույն է, այդ պոտենցիալ ներդրողները իրենց միլիարդները չեն բերում Հայաստան։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31