Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել է 2 երիտասարդ տղա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, և Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի բնակիչ, 24-ամյա Դավիթ Ղազարյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում