Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմություն չես դառնում միայն այնքանով, որ դու իշխանական չես. «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2016 10:50

Մինչ այս թե՛ լրագրողներս, թե՛ ժողովուրդն ու ընդդիմությունը բազմիցս նշել ենք ընդդիմության միավորման անհրաժեշտությունը։ Այնինչ Վանաձորի ավագանու քվեարկությունը ցույց տվեց, որ ընդդիմության միավորում լինելուց առաջ պետք է հասկանալ, թե ով կարող է լինել ընդդիմություն, ով ունի այդքան ուժ ու իմաստնություն ընդդիմություն կոչվելու համար, եւ արդյոք կա՞ այդ ընդդիմությունը։

Իշխանությունը դիմում է իր սովորական մեթոդին՝ զանազան խոստումներով, լծակներով իր իշխանությունը պահելուն, բայց դա անում է անկեղծ, չի թաքցնում իր նպատակները։ Ընդդիմությունը գործում է ավելի կեղտոտ մեթոդով՝ «քաշելով», խոսքից «թռնելով»։

Ընդդիմությանը պակասում է անկեղծությունը, ուժը, «բագաժը», կշիռն ու կենսագրությունը։ Իշխանություն լինելը, այն օգտագործելով՝ գնելը, խաբելը, ահաբեկելը հեշտ է, ընդդիմություն լինելն է դժվար։ Պետք է կարողանալ դիմակայել այդ ամենին։ Իսկ ընդդիմություն չես դառնում միայն այնքանով, որ դու իշխանական չես։ Պետք է ունենալ մեծ վճռականություն զրկանքները կրելու, խարդավանքները շրջանցելու համար։ Ընդդիմության մասին հայտարարելն այլ բան է, ընդդիմություն լինելը՝ այլ։

Հիմա տեսեք, թե արդյոք այդ հատկանիշները համապատասխանում են ավագանու մի քանի անդամի, որոնք մինչ օրս հնարավորություն չեն ունեցել իմանալու՝ կուսակցությունը, որոնց ներկայացուցիչն են իրենք, ի՞նչ խաղեր է տալիս։

Հիմա, ինչպես եւ ընդունված է, սկսվում է վհուկների որսը, ովքեր են այն 4 դավաճանները, որոնք ական էին ընդդիմության մեջ, իշխանության դրած ձվերը՝ ընդդիմադիր հավի տակ։ Ինչպես որ սովորաբար լինում է այս դեպքում, բոլորը հայտարարում են, թե մենք պայմանավորվածությունից չենք թռել՝  «մեր \/–ն ուրիշ էր», «Էդմոն Մարուքյանը գիտի, որ մեր \/–ն կոնկրետ ձեւ ուներ», «մեր կուսակցության անցած ուղին փաստել է մեր ազնվությունը» եւ այլն։

Բոլորն ունեն ապացույց, որ «ընտրել են» Մարուքյանին, բայց կա փաստ, որ Մարուքյանը չի ընտրվել, նա հավաքել է ավելի քիչ ձայն, քան կար երեք ուժերի հուշագրով։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31