Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյան. «Հայաստանում հասունացել է վերկուսակցական շարժման գաղափար». «Հրապարակ»

Հոկտեմբեր 12,2016 10:38

Երիտասարդ մտավորականների մի խումբ կազմակերպում է փակ հանդիպումներ, որոնց նպատակը երկրում ստեղծված իրավիճակը քննարկելն է եւ 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ նոր ուժ՝ շարժում ձեւավորելը։ Այդ պրոցեսների ակունքներում կանգնած է նաեւ քաղաքագետ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Գալստյանը։

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինքն ու իր համախոհներն ինչպես են պատրաստվում ձեւավորել նոր շարժումը։

«Այս պահին մենք ակտիվ գործընթացի մեջ ենք, քննարկումներ ենք անցկացնում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Իսկապես, Հայաստանում հասունացել է վերկուսակցական շարժման գաղափար, որովհետեւ այսօրվա հանրապետությունը ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Այսօր՝ 25-28 տարի անց, ես տեսնում եմ, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կա իսկապես նոր մոտեցումների, նոր գաղափարների, թարմ դեմքերի օբյեկտիվ անհրաժեշտություն»,- ասաց Խաչիկ Գալստյանը։

Քաղաքագետը կարծում է, որ այդ շարժումը կլինի պոզիտիվ, համախմբող, դրական ալիքի վրա։ «Մեր ժողովուրդը տեսել է չարություն, ատելություն։ Այսօր էլ մեր շուրջը շատ են չարությունն ու ատելությունը, որից չենք կարողանում ազատվել։ Հայ ազգը ստեղծող, արարիչ ազգ է, դրա համար էլ մեզ պետք է համախմբում այդ նոր գաղափարների շուրջ»,- ասաց Խաչիկ Գալստյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31