Լրահոս
Օրվա լրահոսը

Լազարյանների տոհմում չի եղել որեւէ ներկայացուցիչ, որը զբաղեցրած չլինի բարձր պետական պաշտոն

Հոկտեմբեր 12,2016 00:07

Եկատերինա թագուհու պալատի ոսկերիչ, Ռուսական բանակի գեներալ, արեւելյան հարցերով Պոտյոմկինի խորհրդական: Խոսքը Լազարյանների տոհմի ամենանշանավոր անձանցից մեկի՝ Հովհաննես Լազարյանի մասին է:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում լեգենդար Լազարյանների մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան էր, որի ընթացքում էլ հանդիսատեսը ծանոթացավ այս ընտանիքի անդամների գործունեությանը եւ Ռուսաստանում թողած մշակութային ու հասակական հարուստ ժառանգությանը:

lazaryan-2 lazaryan-1 14699919_1129407320476644_1250936755_n

Միջոցառմանը ներկա էին Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Արամ Սուքիասյանը մատնանշելով կիսադատարկ դահլիճն ասաց. «Հաշվի առնելով, որ ցուցադրվելիքը էրոտիկա չէ, հաշվի առնելով, որ այն սկանդալային նյութ չէ, օրինաչափ է, որ հանդիսատեսն այսքան քիչ է»:

Փոխքաղաքապետի խոսքերով, Լազարյանների տոհմը հսկայական ծառայություններ է մատուցել ցարական Ռուսաստանին՝ չխորշելով իր ազգանունից. «Մենք գրեթե բոլոր պետություններում, երկրներում ունեցել ենք մեր հետքը դա գալիս է պատմական իրողությունից»: Պարոն Սուքիասյանը ֆիլմն արդեն դիտել էր: Նրա խոսքերով, ֆիլմը Լազարյաններին բացահայտում է մեկ այլ տեսանկյունից եւ այնտեղ տեղ են գտել այնպիսի մեկնաբանություններ, որոնք չենք գտնի ակադեմիական գրականությունում:
«Լազարյանների վերելքն ու անկումը» վերնագրով ֆիլմը «Հայկական հետքը Մոսկվայում» նախագծի մաս է կազմում:

Ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Նաիրա Բաղդասարյանը, որի համար նյութ է ծառայել նաեւ Մատենադարանի արխիվներում Լազարյանների մասին պահվող փաստաթղթերը ասաց, որ «Լազարյաններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ նշանավոր գործիչների շարքում, քանի որ նրանք առանձնահատուկ են եղել իրենց ժամանակի մեջ»:

Ըստ հեղինակի, նրանց տոհմը մոտ 250 տարի եղել է պատմության թատերաբեմում եւ այդ ընթացքում Լազարյանների տոհմում չի եղել, որեւէ մի ներկայացուցիչ, որը զբաղեցրած չլինի բարձր պետական պաշտոն, խոշոր բարեգործություն արած չլինի. «Նրանց թողած ժառանգությունն է հայկական եկեղեցիները Մոսկվայում, Պետերբուրգում, Լազարյան ճեմարանը, որի շենքում այսօր գտնվում է Հայաստանի դեսպանատունը»:
Ֆիլմից տեղեկանում ենք, որ այս ընտանիքին պատկանող ագարակն այժմ նրանց մասին պատմող թանգարան է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31