Forpostart production ընկերության նախագահ Զառա Մխեյանը չի ընդունում Էրոս Ռամազոտիի (նկարում) չկայացած համերգի ու տոմսերի վերադարձի ուշացման համար իրեն ուղղված որոշ մեղադրանքները: Նա ընդգծում է, որ իրենք տվյալ պարագայում հանդես են եկել որպես գործակալ ու ծառայություն մատուցող եւ ոչ թե համերգի կազմակերպիչ:
Պրոդյուսերի խոսքով՝ ովքեր այս պահին շահարկում են իրենց ընկերության անունը, ուղղակի սեփական PR-ով են զբաղվում: «Անկեղծ ասած՝ ես սպասում էի, որ էս կրկեսը, շոուն ավարտվի, հետո նոր ասելիքս ասեմ: Արդեն բոլորիդ մեկ առ մեկ պատասխանելու եմ»,- «սպառնաց» Զառա Մխեյանը, որը դատի է տվել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին եւ նույնը պատրաստվում է անել ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ, որը ԱԺ ամբիոնից որակումներ էր արել Forpostart production-ի հասցեին: Զառա Մխեյանի ձեւակերպմամբ՝ Լյուդմիլա Սարգսյանը ճիշտ չի ասում, որ իրեն երեք անգամ խաբել ու տոմսի գումարը չեն վերադարձրել:
Կարդացեք
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
11.10.2016