Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչքան շատ երեխան նկարագրի իր վախը, այնքան շուտ կազատվի դրանից

Հոկտեմբեր 12,2016 12:30

Վախը նկարել, որից հետո երեխայի հետ համատեղ նկարված թուղթը վառել եւ երեխային բացատրել, որ վախն այլեւս չկա

Օրեր առաջ «Առավոտն» անդրադարձել էր մանկական վախերին: Հոգեբան Մարիամ Մելքումյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ծնողները պետք է շատ խոսեն երեխաների հետ, պատմեն իրենց վախերի մասին եւ թե ինչպես են նրանք այն հաղթահարել:

mariam_melqonyan
Շարունակելով թեման՝ նշենք, որ Մարիամ Մելքումյանն առանձնացրեց վախի հետեւյալ տեսակները`

1. Կպչուն վախեր` որոնք երեխաները զգում են որոշակի իրավիճակներում, դրանց շարքին է դասվում, օրինակ, վախը բարձրությունից, փակ կամ բաց տարածքներից եւ այլն:

2. Ցնորային վախեր` սա վախերի ամենադժվար տեսակներից է, օրինակ, երեխան կարող է վախենալ հագնել կոշիկները, քանի որ նա դրանցով ընկել եւ վնասվել է: Հիմա էլ վախենում է, որ եթե հագնի նույն հագուստը կամ խաղա նույն խաղալիքով, վտանգավոր իրավիճակը կարող է կրկնվել:

3. Գերարժեւորված վախեր` սրանք մանկական վախերի ամենատարածված տեսակներն են եւ կապված են երեխայի ֆանտազիաների հետ:

«Դեպքերի 90%-ի դեպքում դրսեւորվում է մանկական վախերի հենց այս տեսակը: Այսպիսի վախերի վրա, որպես կանոն, երեխաները սեւեռվում են եւ չեն կարողանում դուրս մղել սեփական երեւակայությունից: Վախերի այս շարքին կարող ենք դասել վախը մթությունից, որտեղ երեխայի երեւակայությունը ստեղծում է սարսափելի կախարդներ, հեքիաթային կերպարներ: Կան վախեր, որոնք միաժամանակ երկու խմբերի են դասվում` օրինակ, վախը ջրից կարող է դասվել ե՛ւ կպչուն, ե՛ւ գերարժեւորված վախերի շարքին: Եթե, օրինակ, երեխան երբեէ ջրում հայտնվել է վտանգավոր իրավիճակում եւ այժմ վախենում է ջրից, ուրեմն դա կպչուն վախ է, իսկ եթե ոչ, ապա ուղղակի գերարժեւորված»,- նշեց հոգեբանը:

mankanan-vaxer8-2-2
Մարինա Մելքումյանն այն ծնողներին, որոնք վախի խնդրով բալիկներ ունեն եւ չգիտեն ինչպես վարվել երեխայի հետ, խորհուրդ է տալիս, թե ինչպես հաղթահարել մանկական վախերը. «Անհրաժեշտ է երեխային օգնել հաղթահարել սեփական վախը: Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք կօգնեն ծնողներին աշխատելու երեխաների մանկական վախերի հետ: Նախ եւ առաջ անհրաժեշտ է խոսել երեխայի հետ, սակայն այս մեթոդը կգործի երեքից բարձր տարիքի երեխաների մոտ, քանի որ արդեն զարգացած է խոսքը: Ցանկալի է դա կատարել հանգիստ միջավայրում՝ նստելով մոտը կամ ուղղակի գրկելով: Զրույցը պետք է վարել առանց շտապելու եւ երեխայից սպասել այնպիսի պատասխաններ, ինչպիսիք են «այո», «ոչ», «վախենում եմ», «չեմ վախենում»: Փորձեք երեխայի հետ քննարկել իր վախը, երեխային տվեք հնարավորություն խոսելու իր զգացողությունների մասին, ինչքան շատ երեխան նկարագրի իր վախը, այնքան շուտ կազատվի դրանից»:
Հոգեբանի խոսքերով` հետաքրքիր մեթոդ է նաեւ հեքիաթը. «Միասին հորինեք հեքիաթ, որտեղ ավարտին պարտադիր հերոսը հաղթահարում է վախը: Վախը նկարելը ամենատարածված եւ գործող մեթոդներից է, որից հետո երեխայի հետ համատեղ նկարված թուղթը վառվում է եւ երեխային բացատրվում, որ վախն այլեւս չկա: Ընթացքում պետք չէ մոռանալ երեխային գովաբանել, թե ինչքան ուժեղ է նա, որ հաղթեց վախին»:
Հոգեբանն ասաց, որ չի կարելի երեխայի գանգատները թողնել անտես եւ չօգնել հաղթահարելու մանկական վախերը, երեխայի վախերին պետք է մոտենալ ըմբռնումով, իսկ եթե զգում եք, որ ինքնուրույն ի վիճակի չեք, ապա անպայման պետք է դիմել մասնագետի: «Եվ վերջապես՝ կան մի շարք վախեր, որոնց դրսեւորումը որոշակի տարիքային շրջանում համարվում է նորմա, դարձեք ձեր երեխայի ընկերը եւ ավելի հեշտ կլուծեք երեխայի զարգացման ընթացքում ծագող խնդիրները»,- հավելեց մասնագետը:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

11.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31