Հոկտեմբերի 11-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը կայացավ Գ. Խուգաեւի «Անդրոն ու Սանդրոն» պիեսի բեմադրությունը: Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնի (տնօրեն՝ Մելսիդա Վերանյան) թատերական խմբի ներկայացումը ուրախություն պատճառեց ներկաներին: Բեմադրության ռեժիսորը Սասուն Մուրադյանն է, ով նաեւ խաղում էր ներկայացման մեջ:
Դերասաններ Հարություն Հարությունյանի, Վրեժ Ալեքսանյանի, Նաիրա Աբրահամյանի, Գրետա Ղարագյոզյանի խաղը անկեղծ էր, համոզիչ: Ներկայացումից հետո դերասանուհի,բեմադրիչ Լիանա Անթառանյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը դրվատեցին թատերական ներկայացումը, նշելով ռեժիսորական հաջողված աշխատանքը, դերասանների բնական խաղը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ