Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ձեռներեցների կոնֆեդերացիան անվստահություն է հայտնում վարչապետին

Հոկտեմբեր 11,2016 21:44

«Վերջը ՓՄՁ ներկայացուցիչներին ո՞վ է ընդունելու»,- հոկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվեց «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մի շարք գրություններ են ուղարկել տարբեր պետական կառույցների. «Մենք արդեն 10 գրություն ենք հղել վարչապետին՝ Կարեն Կարապետյանին: Գրությամբ ողջունել են  նրա նշանակումը եւ ցանկություն հայտնել հանդիպելու. «Առ այսօր վարչապետը հանդիպել է տարբեր համակարգների մասնագետների, բայց ոչ՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Փոքր բիզնեսի մասին բոլորը խոսում են, բայց հանդիպում չի կայանում: Այդ գրություններից 3-ն ուղղակի հեռագրով եմ ուղարկել վարչապետին»:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենց առաջարկությունների շարքում է բարձրացնել տոնավաճառներում ձեռներեցների գիտակցությունը: Վարչապետին խնդրել են նաեւ տրանսպորտի մասնագետ նշանակել տրանսպորտի եւ կապի նախագահի պաշտոնում. «Մեր հեռագրին չպատասխանելով նշանակվեց տրանսպորտի նախարար եւ կոչվեց տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:  Տրանսպորտի նախարարին գրություն ուղարկեցինք, հանդիպեցինք նախարարի հետ, զրուցեցինք, բարձրաձայնեցինք խնդիրը, որը նրա մոտ միայն վախ առաջացրեց: Ես նրա դիմաց դրել եմ քաղվածք կառավարության որոշումից՝ ստեղծել նախարարին կից հասարակական խորհուրդ:

Օրենքը ցույց եմ տալիս նախարարին, նա հրաժարվում է հասարակական խորհուրդ ստեղծելուց՝ ասելով, թե շփվեք մեր մասնագետների հետ, ինչ խնդիր ունեք իրենց մոտ բարձրաձայնեք: Շատ կներեք, նախկին նախարարի մասնագետներն են, որոնց դեմ մենք այս հինգը տարի պայքար ենք մղում: Դա այն ռեսուրսն է, որ տրանսպորտի ոլորտում իրականացրեց ոչնչացումը, եւ ես պետք է նստեմ այդ հին կադրերի հետ, խոսեմ նոր օրենքների մասին: Ո՛չ, պարո՛ն նախարար, ստեղծե՛ք հասարակական խորհուրդը: Եվ պարո՛ն վարչապետ պարտադրեք բոլոր նախարարներին՝ անպայման օրենքը կատարվի՝ ստեղծվեն հասարակական խորհուրդներ եւ մեր ձեռք բերած պրոֆեսիոնալիզմը իրականացնենք գործում»:

Տիգրան Հովհաննիսյանը նամակ է ուղղել նաեւ նախագահին. «Մենք անվստահություն ենք հայտնում պարոն վարչապետին: Անվստահելի է, մակերեսային»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31