Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. Ամոթ է Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց չունենալը

Հոկտեմբեր 11,2016 21:01

Երեւանում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսվել Լենինգրադյան փողոցը «Ազատագրական Բանակ»-ի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու կապակցությամբ:

Նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նպատակ ունեն մինչեւ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 22-ը, 8000 ստորագրություն հավաքել: Այժմ քաղաքացիական նախաձեռնությունը հավաքել է մոտ 2000 ստորագրություն:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը հավելեց, որ Երեւանում Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց կամ պողոտա չունենալը բոլորի ամոթն է. «Ամոթը ավելի շատ Հանրապետական կուսակցությանն է, որովհետեւ Լեոնիդ Ազգալդյանը նախքան «Ազատագրական բանակի» հիմնադրումը եղել է Անկախության բանակի հրամանատար 1990-ից մինչեւ 1991 թվականի հունիս ամիս, երբ մենք արդեն հիմնադրեցինք Ազատագրական բանակը՝ Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ:

Անկախության բանակը հենց այսօրվա քաղաքապետ հանդիսացող Տարոն Մարգարյանի հայրիկն էր՝ Անդրանիկը Մարգարյան, Աշոտն էր Նավասարդյանը: Հենց Հանրապետական կուսակցության ռազմական թեւն էր, մինչեւ կուսակցության ապառազմականացման որոշում կայացնելը: Ուզում եմ ասել՝ հենց Հանրապետականի իշխանության օրոք Լեոնիդն այսպես անտեսված է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Грайр says:

    Полностью согласен. Л.Азгалдян настоящий герой и великий сын армянского народа.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31