Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժեն Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտի տոմսերը

Հոկտեմբեր 11,2016 17:40

Նոյեմբերի 11-ից 30-ը Նյու-Յորքի «Fulton Market Building»-ում կկայանա շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտը:

Կազմակերպիչներն արդեն սկսել են գրոսմայստերների պայքարին անմիջականորեն հետեւելու համար տոմսերի վաճառքը: Ամենաէժան տոմսի արժեքը $ 75 է: Մրցամարտի բոլոր պարտիաների համար աբոնեմենտն արժե $ 375: Կարելի է ամբողջ ընտանիքով (երկու մեծահասակ եւ երկու երեխա) մեկ օր հետեւել մրցամարտին, ինչի համար հարկ է վճարել $ 150: Կա նաեւ VIP տոմս՝ $ 600-ով: Ընտանեկան փաթեթը՝ $ 900 է, իսկ բոլոր օրերի համար VIP աբոնեմենտի գինը $ 3000 է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chesshive.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31