«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր կառավարությունից ակնկալիքներ չունի: Կարծում է` ճիշտ չէ մտածել, թե ինչ-որ բան է փոխվելու:
«Հայաստանին անհրաժեշտ է կառավարման մեթոդաբանությունը փոխել: Իշխանության մեջ կառավարման սանձերը մնացել են նույն անձանց ձեռքին` Սերժ Սարգսյան, օլիգարխները, ԱԺ, իսկ կառավարությունը գործադիր իշխանության մի մասն է միայն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով` ներկայում ռուսական դերակատարությունն ավելի է «մարզպան» է նշանակել»,-ասաց նա` նկատի ունենալով Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելը: Ակնհայտ է, որ այդ երկիրն այստեղ հետաքրքրություններ ունի եւ փորձում է դրանք պաշտպանել: Մասնավորապես, Հայաստանը որպես տարածք շատ անհրաժեշտ է իրեն, բայց, ցավոք, սխալ քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ` զենք վաճառելով Ադրբեջանին եւ թույլ չտալով, որ Հայաստանն ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա այլոց հետ»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ