Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է նախատեսվող այցը Հայաստան: Նման հայտարարություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ որպես չեղարկման պատճառ նշելով Նազարբաևի մրսածությունը:
Reuters-ը գրում է, որ նման հայտարարությունը բավականին տարօրինակ է, քանի որ նախագահի գրասենյակը շատ հազվադեպ է տեղեկություն հրապարակում 76-ամյա առաջնորդի առողջական վիճակի վերաբերյալ, որը, ըստ տեղի օրենքների, պետական գաղտնիք է:
Որոշ քաղաքագետներ կարծում են, որ նման կերպ Նազարբաևը պարզապես խուսափում է ընդունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:
Նախատեսվում էր, որ Նազարբաևը Հայաստան կժամանի հոկտեմբերի 13-ին՝ մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների առաջնորդների հանդիպմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ