Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել գերմանացի ճանաչված դիրիժոր Ֆլորիան Հելգաթը:
Քանի որ արվեստագետը 2015-ին իր ղեկավարած երգչախմբով Կոմիտասի Պատարագն էր ներկայացրել Մյունխենում, որը շատ լավ էր ընդունվել գերմանացի ունկնդրի կողմից, «Առավոտը» խնդրեց ներկայացնել, թե Կոմիտասի առանձնահատկությունն իր ընկալմամբ ինչպիսին է:
Գերմանացի դիրիժորն այսպես բնորոշեց. «Շատ լայնածավալ եւ խորը երաժշտություն է Կոմիտասի երաժշտությունը, հոգեւոր եւ մոգական, մի կողմից շատ պարզ է, մյուս կողմից էլ՝ շատ խորիմաստ: Երբ աշխատում ես այդ երաժշտության հետ, զգում ես Կոմիտասի վեհ հոգեւորական կերպարը»: Ֆլորիան Հելգաթի հետ հարցազրույցը՝ հոկտեմբերի 12-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ