Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ծառայողների կադրային շարժունության հիմնախնդիրները երևանյան համաժողովում

Հոկտեմբեր 11,2016 15:53

Հոկտեմբերի 11-ին Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի ներքո Երևանում անցկացվեց «Շարժունությունը քաղաքացիական ծառայության համակարգում» թեմայով համաժողով:

Միջոցառման նպատակն էր ԵՄ, ԱրԳ ծրագրի անդամ երկրների քաղաքացիական ծառայության համակարգող մարմինների ներկայացուցիչների, հանրային կառավարման ոլորտի պատասխանատուների հետ ուսումնասիրել քաղաքացիական ծառայության համակարգում մարդկային ռեսուրսների շարժունության ապահովման եվրոպական լավագույն փորձը, ծանոթանալ ԵՄ և ԱրԳ երկրներում շարժունության կառուցակարգերի առանձնահատկություններին: Զեկուցումների, խմբային քննարկումների ձևաչափով քննարկվեցին Հայաստանում, Լեհաստանում, Էստոնիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Բելառուսում պետական ծառայողների շարժի արդյունավետ կառավարման գործիքակազմին, այս ոլորտում կատարվող փոփոխությունների միտումներին առնչվող արդիական հիմնահարցեր:

Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, պատվիրակներ և փորձագետներ Լեհաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի քաղաքացիական ծառայության համակարգող մարմիններից և այլք:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ալեսանդրո Զանոտան, Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի տնօրեն Կատերինա Կարդավան, Լեհաստանի վարչապետի գրասենյակի քաղաքացիական ծառայության դեպարտամենտի ներկայացուցիչ Լուկաշ Սվիետլիկովսկին և այլք:

Իր խոսքում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն, ընդգծելով քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների շրջանակներում Հայաստանի և ԵՄ-ի միջև ծավալված համագործակցության արդյունավետությունը, մասնավորապես նշեց. «Հանրային ծառայության համակարգում շարժունության ճկուն, գործուն մեխանիզմների առկայությունը անձնակազմի արդյունավետ կառավարման հիմնական գրավականներից է: Այն հանդիսանում է ուժեղ մոտիվացիոն գործոն ծառայողների համար, ստեղծում է ուղղահայաց կամ հորիզոնական առաջխաղացման, տեղաշարժերի, ծառայողների արդար գնահատման նախադրյալներ: Դրանով է նաև պայմանավորվում պետական կառավարչական մարմինների արդյունավետությունն ու մրցունակությունը: Ծառայողական շարժունությունն արժանիքներն, կարիերային քաղաքացիական ծառայության հիմնական բնորոշիչներից է»: Տեղեկացնելով, որ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում սկսվել են հիմնարար բարեփոխումներ, պարոն Բադալյանը հավելեց, որ նորարարական մոտեցում է ցուցաբերվելու շարժունության հիմնախնդրի նկատմամբ, ներմուծվելու են նոր՝ ծառայողների փոխատեղման, ռոտացիայի և այլ կառուցակարգեր:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31