Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Պատրանք է, թե Թուրքիան թուլացած եւ մասնատված է». Գագիկ Հարությունյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 15:15

«Ռուսները կարողացան առաջին անգամ տարանջատել տնտեսությունը եւ քաղաքականությունը»,- երեկ կայացած Էրդողան-Պուտին հանդիպումն այսպես է բնորոշում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Ռուսաստանը եւ Թուրքիան հասկանում են, որ իրենց ձգտումները Սիրիայում տարբեր են: Թուրքիան շատ անձնական խնդիրներ է փորձում լուծել»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց նա:

«Պատրանք է, թե Թուրքիան թուլացած եւ մասնատված է: Էրդողանը հզոր քաղաքական գործիչ է, անկախ նրանից` դա մեր դուրը գալի՞ս է, թե ոչ: Էրդողանի շուրջը համախմբում կա, նա կարողանում է իր շահերը տարածաշրջանում պահպանել: Տեսանք, որ Թուրքիան Սիրիայում ստեղծել է մի  տարածք, որը վերահսկում է»,-նշեց փորձագետը:

Նրա բնորոշմամբ` Սիրիայի հարցում ՌԴ-ի եւ Թուրքիայի տարաձայնությունները պահպանվելու են: Սիրիական հակամարտության հանգուցալուծման գործընթացում Գագիկ Հարությունյանը դրական միտումներ չի տեսնում. «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները սրված են: Եթե ԱՄՆ-ում նախագահ լինի Քլինթոնը, ցավոք, նույն քաղաքական գիծն է շարունակվելու: Իսկ եթե Թրամփը, գուցե հեղափոխական ձեւով ինչ-որ հարցեր լուծի: Ամեն դեպքում, Սիրիական հակամարտության մեջ բախվում են տասնյակ երկրների շահեր: Խաղաղության հասնելը դժվար է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31