Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ռուսաստանին ամենաքիչն է պատերազմ պետք Կովկասյան տարածաշրջանում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 14:58

«Պուտին-Էրդողան հարաբերությունների հիմնական նպատակներից է` Թուրքիայի դերի նվազեցումը տարածաշրջանում»,-կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Ռուսները սա համարում են իրենց տարածաշրջանը: Չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունները կբերեն Արցախի հարցում թուրքական գործոնի ակտիվացմանը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր ասաց նա:

Փորձագետի դիտարկմամբ` երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը կողմերը գուցե անդրադարձել են արցախյան հակամարտությանը. «Ռուսաստանի ազդեցությունը զսպաշապիկ է Թուրքիայի համար: Ամենից քիչ լարվածություն եւ պատերազմ Ռուսաստանին է պետք, որը խիստ ներքաշված է Ուկրաինայի խնդրում եւ Սիրիայում»:

Ըստ բանախոսի` Մոսկվան եւս դասեր քաղել է ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից, ինչի ապացույցը ՀՀ-ին տրամադրված  «Իսկանդերներ»-ն են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31