Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը խորհուրդ է տալիս Էդմոն Մարուքյանին

Հոկտեմբեր 11,2016 14:20

«Էդմոն Մարուքյանը մեզ մեղադրելու փոխարեն ճիշտ կանի չորս ձայներն իր թիմում փնտրի: Բոլոր կասկածները կան, որ այդ խմբակցությունն է իրականացրել այդ ամենը: Բաց քվեարկություն պահանջելով նա փորձեց նաեւ թաքցնի այդ իրականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն`անդրադառնալով երեկ Վանաձորում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքին եւ դրա շուրջ առաջացած աղմուկին:

Հիշեցնենք, թեեւ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ կուսակցությունները համաձայնության էին եկել`իրենց ավագանու 18 մանդատներով սատարելու «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, սակայն չորս ձայնի առավելությամբ Վանաձորի քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի թեկնածուն: «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, մասնավորաբար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարբեր հարցազրույցներում մեղադրանքներ է հնչեցնում իշխանության հասցեին`ճնշումներ գործադրելու, մարդկանց վախեցնելու կամ կաշառելու համար:

Aravot.am-ի հարցին`ինչու հերթական անգամ իշխանությունը չպահեց արդար եւ թափանցիկ ընտրություն անցկացնելու իր խոստումը, մանավանդ հայտարարված բարեփոխումների ընթացքում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ամեն ինչ արդար եւ թափանցիկ եղավ եւ դրա ականատեսը եղավ ողջ հանրությունը`ուղիղ հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների օգնությամբ: Ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանն իրականությունը շփոթում է երեւակայության եւ բամբասանքի հետ: Դրանք պետք չի շփոթել, որեւէ մեկին պետք չէ սեւացնել`սեփական PR-ի եւ դիվիդենդներ հավաքելու համար»:

Մեր դիտարկմանը, որ մամուլում էլ տարբեր հրապարակումներ եղան`իշխանության կողմից ճնշումների, բանակցությունների մասին, Գագիկ Մելիքյանը հակադարձեց. «Նման հայտարարություն անողները թող գոնե մեկ օրինակ նշեն»:

Տեղի ունեցածից նա մեկ հետեւության է հանգել. «Ամեն ինչ անհասկանալի է, դրա համար մի քիչ ավելի հետաքրքիր դարձավ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31