Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողովը քննարկում է գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները

Հոկտեմբեր 11,2016 13:47

Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է «Օրգանական և նավթային մթերքների ստացման նպատակով ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակման հեռանկարները և ռազմավարական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Եռօրյա գիտաժողովի մասնակիցներն են Եվրասիական Մաքսային միության երկրների ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվելու են գործնական և կիրառական ծրագրեր: Հոկտեմբերի 12-13-ին գիտաժողովի շրջանակներում արտադրական ձեռնարկություններում կկայանան արտագնա քննարկումներ և գործնական միջոցառումներ:

Բացման արարողությանը ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակից մասնագետներն իրենց ներդրումը կունենան շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում, քննարկվելիք հարցերն էլ օգտակար կլինեն ՀՀ բնապահպանության համար։

dsc_5291
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Ավագյանը, ողջունելով և կարևորելով գիտաժողովն ու ընտրված թեման, որպես բժիշկ՝ խորհուրդ տվեց բնապահպանական խնդիրների համատեքստում ուշադրություն դարձնել նաև բժշական թափոնների վերամշակման հարցերին, քանի որ մեր երկրում այդ պրոբլեմն առկա է։
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ գիտաժողովը և արտադրական ձեռնարկություններում կայանալիք քննարկումները կնպաստեն տնտեսական, գործնական և գիտական եղանակների կենտրոնացմանը, ինչն էլ իր հերթին կխթանի արտանետումների երկրորդային օգտագործման, վերամշակման նոր ուղիների ընտրմանը և փորձնական կիրարկման տեխնոլոգիաների ներդրմանը։ Վահան Դավթյանն ընդգծեց, որ մաքուր օդը, մաքուր ջուրը բարեկեցության կարևոր աղբյուր են, և նման քննարկումները նպաստում են մեր բարեկեցության բարձրացմանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը լուրջ նշանակություն կունենա մեր հանրապետությունում վառելիքային տնտեսության և բնապահպանական խնդիրների լուծմանը։

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեցին զեկույցները և քննարկումները:
Գիտական համաժողովի հիմնական աջակիցն է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն: Կազմակերպիչների թվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31