Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն դեմ չէ, որ Թուրքիան Սիրիայից տարածք է գրավել». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 13:45

Երեկ կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ակտիվ բանակցություններ են ընթացել Սիրիայի հարցով: Այս մասին այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Քննարկվել են Սիրիայի հետ կապված խնդիրներ, թեեւ հրապարակայնորեն չասվեց այդ մասին: Երկու կողմերը համարում են, որ պետք է շարունակեն ջանքերը` Հալեպի բնակչությանն օգնություն ցույց տալու ուղղությամբ: Ըստ երեւույթին, Թուրքիան չի միանում Արեւմուտքին, որը սուր քննադատում է Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայի խնդրում: Թուրքիան փաստորեն դուրս է մնում Արեւմուտքի ջանքերի շրջանակից»:

Ըստ թուրքագետի, Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվել են նաեւ թուրքական զինուժի գործողությունները Սիրիայում. «Պայմանավորվել են առաջիկայում ավելի խորը բանակցություններ անցկացնել եւ դրանք տեղափոխել նաեւ ռազմական ոլորտ: Թուրքիան հյուսիսում գրավել է Սիրիայի մի տարածք (Սիրիա ներխուժման ընթացքում` «Եփրատի վահան» գործողությամբ.-խմբ): Ռուսաստանն, ըստ էության, չի քննադատում այդ քայլը, դեմ չէ: Նախատեսվում է, որ մոտ ապագայում բանակցություններ կընթանան երկու երկրների Գերագույն շտաբերի, Պաշտպանության նախարարությունների, հետախուզության ղեկավարների միջեւ: Այսինքն, փորձում են ընդհանուր գործողությունների համար հիմք ստեղծել Սիրիայում: Սա երկուսի շահերից է բխում, Թուրքիան հնարավորություն է ստանում իր ռազմական գործողությունները Սիրիայում շարունակել, օրինակ, քրդական հարցի առնչությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31