Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր հանցագործն» ունի պապաներ ՀՀ բարձրադիր իշխանությունում». Դալլաքյանի բացահայտումը

Հոկտեմբեր 11,2016 13:38

Այսօր ՄԱԱ-ում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, ինչպես տեղեկացրել ենք, հայտարարեց իր՝ պաշտոններից հրաժարականի եւ 2017-ի ընտրություններին ակտիվ մասնակցելու մտադրության մասին:

Նա ներկայացրեց իր տեսլականը, ըստ որի՝ հայկական կապիտալը կդառնա հայկական իրականություն:

ԼՂՀ հակամարտության հարցում նա ասաց, որ լուծում է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր կարգավորման ֆոնի վրա. «Հաջորդ կարեւոր խնդիրը հայության գոյաբանական ճգնաժամի եւ Հայաստանի կատաստրոֆիկ դեմոգրաֆիական վիճակի բարելավումն է: Այդ ճգնաժամը սկսվել է Բագրատունիների թագավորության անկումից հետո: ՀՀ-ն աստիճանաբար կորցրել է իր պատմական տարածքները: Հաջորդ կարեւոր խնդիրը ՀՀ-ի ինքնիշխանության լիակատար ամրագրումն է եւ ՀՀ-ին պարտադրված աշխարհաքաղաքական կողմնորոշումների պարտադրումն է: Մյուս խնդիրը ՀՀ-ի ապաշրջափակումն է՝ աբխազական երկաթուղու, Գյումրի-Կարս երկաթուղիների վերագործարկում եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում»:

Նա պատմեց, թե քանի օրենսդրական նախաձեռնության հեղինակ է եղել՝ 83, որ «Առավոտ» թերթը իրեն համարել է նորանկախ Հայաստանի օրենսդիրը:

Նա իր նախկին ելույթից մի հատված կրկնեց, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում համագործակցել է ՀՀ երեք նախագահների հետ եւ միաժամանակ քննադատել է նրանց: Նա ասաց, որ համագործակցել է նաեւ վարչապետների հետ. «Երբեք նրանց որեւէ անձնական հարցով չեմ դիմել»:

Նա պատմեց, թե ինչպես է Սերժ Սարգսյանը իրեն խնդրել, որ համագործակցեն եւ ինչպես է ինքը անդամակցել ՀՀԿ-ին:

Սակայն 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նրա խոսքերով՝ իշխանությունները համագործակցել են «լուսավոր հանցագործի» հետ. «2012-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ինձ հրավիրել է Ստեփանակերտ: Մենք հանդիպել ենք մայիսի 8-ին, հանդիպմանը եղել է կաթողիկոսը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ ես: Սերժ Սարգսյանը ինձ հարց տվեց՝ ինչու այդպես ստացվեց, խոսքը Վանաձորի մասին էր: Ես ասացի, որ ես այդպես ստացվելու պատասխանը եկել եմ ձեզանից ստանամ: Ես 4 անգամ անընդմեջ ընտրվել եմ պատգամավոր, որին դեմ են եղել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները: Ես Սարգսյանին հարցրել եմ, դուք հրապարակայնորեն իբր ինձ պաշտպանել եք, բայց արդյունքում ես չեմ ընտրվել»:

Նա պատմեց, որ Սերժ Սարգսյանին բողոքել է, որ իր մրցակիցը 5 տարի անընդմեջ ՀՀ-ում չի բնակվել, օրենքի խախտումով է առաջադրվել. «Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ բողոքարկի՛ր: Ես բողոքարկել եմ եւ Վանաձորի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ինձ մերժել է: Դուք տեսե՞լ եք իշխանության մի ներկայացուցիչ, որը նշել է, որ մրցակիցը Հայաստանում չի բնակվել եւ նրան մերժել են, տեսե՞լ եք:

Դրանից հետո Սերժ Սարգսյանի հետ Վիկտոր Դալլաքյանը նորից է հանդիպել: Նախագահը, նրա պատմելով, ասել է, որ ինքը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետ, այսինքն, իրեն հասկացրել է, որ հարցը փակված է:

Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Ստել են Տիգրան Մուկուչյանը, Վլադիմիր Գասպարյանը, Վանաձորի թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, որ այդ անձնավորությունը 5 տարի անընդմեջ բնակվել է ՀՀ-ում»:

Նա ներկայացրեց մի հարցման պատասխան, որը փաստաբան Վահե Հովսեփյանն է արել  ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարին՝ Էդմոն Մարուքյանի այցելությունների վերաբերյալ: Ըստ հրապարակված պատասխանի, «Էդմոն Մարուքյանը 2009-ի հունիսի 13-ին ՀՀ-ից Զվարթնոց օդանավակայանից մեկնել է ԱՄՆ եւ ՀՀ է վերադարձել 30/06/2010-ին: Նա ՀՀ-ից բացակայել է 1 տարի 17 օր, մինչդեռ տեղեկանք  են ՀՀ-ում տվել, թե նա 5 տարի անընդմեջ բնակվել է ՀՀ-ում»:

Նա ասաց, որ մենք ունենք լուսավոր հանցագործ, որը ունի պապաներ ՀՀ բարձրադիր իշխանությունում:

Նոր գլխավոր դատախազը, Վիկտոր Դալլաքյանի խոսքերով՝ «Պետք է այս փաստի հետ կապված գործ հարուցի եւ համապատասխան պաշտոնյաների «ականջից բռնի, դուրս գցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էս մարդը դեռ վառվումա, որ Վանաձորի ժողովուրդը իրա նմանների դիմակը պատռեց…Հազիվ անդուր ձայնդ չէնք լսում այսքան տարի…Հիմա որ կոստյումդ ես ուղարկելու, որ քեզ ընտրեն…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31