Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան և Անկարան համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերյալ

Հոկտեմբեր 11,2016 12:55

Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթի տակ ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը: Ստորագրման գործընթացին ներկա են գտնվել նաև երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկումների արդյունքում Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել նաև Թուրքիայի տրամադրվող գազի գնի նվազման վերաբերյալ: Էրդողանը, իր հերթին, նշել է, որ գազատարի շինարարությունը կարագացվի:

«Թուրքական հոսք» գազատարը Սև ծովի հատակով Ռուսաստանից գազ կմատակարարի Թուրքիային և Եվրոպային: Նախատեսվում է, որ այն կունենա 63 մլրդ խոր. մետր հզորություն, որից 14 մլրդ խոր. մետրը նախատեսված է Թուրքիայի համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31