Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խստացնել հսկողությունը՝ մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով

Հոկտեմբեր 11,2016 12:41

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ  նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 15 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

Զեկուցվել է նաև, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 17 արձանագրություն: Ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը  ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է մայրաքաղաքում ակտիվացնել գծանշման աշխատանքները և, համագործակցելով  ճանապարհային ոստիկանության հետ, խստացնել հսկողությունը մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել ամենօրյա հսկողությունը և խստացնել վարչարարությունը:

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների ճաքալցման և  փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել աշխատանքները՝ շարունակելով հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել, է որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և այգիների մաքրման աշխատանքները։

Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31