Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները:
ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում նախատեսվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը, որին կհետեւի հարց ու պատասխանը:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն