Լրահոս
Օրվա լրահոսը

«Համախմբում». ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին

Հոկտեմբեր 11,2016 12:34

«Համախմբում» կուսակցության պատգամավորների հայտարարությունը

Վանաձորի քաղաքապետի ընտրության տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն։ Ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք։ ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին։

Նոր սահմանադրությամբ հռչակված համակարգային բարեփոխումները, երկրի համար նոր սկզբի գաղափարը, ըստ էության, ի դերև ելան վանաձորյան ընտրություններով։ Փաստ է, որ իշխանությունը գեղեցիկ ձևակերպումների տակ ընդամենը հետապնդում է սեփական վերարտադրության և ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու ծրագիրը։

Այս պայմաններում քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության խնդիրն է դառնում համախմբող բանաձևեր գտնելը, որը թույլ կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկիրը միասնական ջանքերով դուրս բերել քաղաքական մենաշնորհի անհեռանկար վիճակից։

 

Վահե Հովհաննիսյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցություն

Էլինար Վարդանյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցություն

Ստեփան Մարգարյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31