«Հալեպը դարձել է «պատանդ»` ապստամբների` «Ան Նուսրայի» ձեռքում: Վտանգը, որը սպառնում է մեր հայրենակիցների կյանքին, չափազանց իրական է»,-«Արմենպրես»-ում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի գնահատականով` մոտակա երկու ամսում իրադրությունը Հալեպում վատթարանալու է. «Ամենակարեւորը մեր հայրենակիցների կյանքերը փրկելն է: Չի կարելի բացառել, որ առաջիկայում լայնածավալ հարձակում տեղի կունենա Հալեպի այն հատվածում, որը գտնվում է ապստամբների ձեռքում: Դրա համար պետք է ապահովել մեր հայրենակիցների դուրս բերումը»:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի` Սիրիայում հնարավոր է նաեւ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի զինուժի բախում տեղի ունենա, ինչը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների. «Բացառված չէ, որ եթե Հալեպում իրադրությունը սրվի, ամերիկյան գործողությունների վտանգավոր մակարդակ կտեսնենք: Իսկ Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն պահպանելու եւ ուժեղացնելու Ասադի դիրքերը: Եթե «Ան Նուսրայի» ապստամբները Հալեպը երկար ժամանակ պահեն իրենց ձեռքում, սիրիական ճգնաժամն ավելի կխորանա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ