Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից մեկին որեւէ բան պատահի՝ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է». Վիկտոր Դալլաքյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 12:27

Քիչ առաջ ՄԱԱ-ում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Ես հրաժարական եմ տալիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ ԱԺ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնից: Դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, այսուհետեւ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն եւ ակտիվորեն մասնակցելու եմ 2017-ի ԱԺ ընտրություններում: Համապատասխան ձեւաչափի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Իմ այսօրվա ելույթից հետո եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկին որեւէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:

Այս հայտարարությունից հետո նա դիմեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ հրավիրելով նրանց ուշադրությունն իր հայտարարության վրա:

Մանրամասները՝ շուտով

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Դալլաքյան Վիկտորը մի քանի անգամ ելավ-մտավ ՀՀԿ: Մեկ Սերժ Սարգսյանը ՂՈՒՄԱՐԲԱԶ էր, մեկ մարդ, որի հետ արժի քաղաքական ճամփա անցնել: Հիմա էլ պարզվում է մարդկանց վատություն անելու համար Սերժ Սարգսյանի խելքն իրենը չի:

    Թող ոչ ոքի ոչ մի վատ բան չպատահի, բայց թող նաեւ Վիկտոր Դալլաքյանի եւ Սերժ Սարգսյանի նմաններ չլինեն:

  2. Եվս մեկ կեղծ ընդդիմադիր` անհագ ու երեսպաշտ…շոումեն…Իր այդ հայտարարությամբ փորձում է թոզ փչել մարդկանց աչքերին` ամրապնդելով իր <> կեցվածքը:Ծիծաղել կարելի է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31