Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմբանկը» վաճառել է «Առէկսիմբանկը» հայաստանցի մի խումբ ներդրողների

Հոկտեմբեր 11,2016 12:22

«Գազպրոմբանկը» ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված իր դուստր ընկերությունը՝ «Առէկսիմբանկ»-ը, վաճառել է Հայաստանից մի խումբ ներդրողների: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Գազպրոմբանկի» մամուլի ծառայությունը:

«Գազպրոմբանկը Առէկսիմբանկը 100%-ով վաճառել է Հայաստանից մի խումբ ներդրողների: Միաժամանակ, Գազպրոմբանկը շարունակում է մասնակցել այդ հանրապետությունում մի շարք ներդրումային նախագծերի»,- ասել են բանկից:

Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել «Գազպրոմբանկի» մի շարք դուստր-ընկերությունների նկատմամբ, որի տակ հայտնվել էր նաև «Առէկսիմբանկը»:

Նշենք, որ «Գազպրոմբանկը» տիրապետում էր «Առեքսիմբանկի» բաժնետոմսերի 100%-ին:

Պատրաստեց ՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31