Արդեն 3-րդ օրն է, ինչ հանրությունը ուշքի չի գալիս Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խայտառակությունից։ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ՝ 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում Ռումինիային պարտվեց 0:5 հաշվով։
Այս հաշիվը հայկական ֆուտբոլի դեգրադացման ուղիղ արտացոլումն է։ Դեգրադացում, որի վերջը չի երեւում։ Վերջին օրերին աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացած բազմաթիվ հանդիպումներից միայն մեկում են տանտերերը ավելի խոշոր հաշվով պարտություն կրել՝ «Կոսովոյի նորաստեղծ հավաքականը տանը խորվաթներին պարտվեց 0:6 հաշվով։ Ավելին, դեռ երբեք Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում նման խոշոր հաշվով չէր պարտվել։ Ավելին, մեր հավաքականը 12-րդ րոպեին արդեն 0:3 հաշվով պարտվում էր ռումինացիներին, աշխարհի առաջնության որակավորման փուլի պատմության ընթացքում ոչ մի թիմի չէր հաջողվել այսքան արագ 3 գոլ խփել։
Վախենանք, որ մեր հավաքականի հակառեկորդները սրանով չավարտվեն, այսօր մեր հավաքականը Վարշավայում հանդիպելու է Լեհաստանի թիմի հետ։ Այս պայմաններում, այսպիսի անառողջ մթնոլորտում, առանց լավագույն խաղացողների… նույնիսկ չգիտենք, թե ինչ կլինի։
Հասկանալի է, թե այս պարտությունը ինչպիսի զայրույթ է առաջացրել մարզաշխարհում։ Ամենացավալին այն է, որ այս ամենը տրամաբանական է, այս խայտառակությունը ՀՖՖ-ի վարած քաղաքականության օրինաչափ եւ կանխատեսելի արդյունքն է։
Կարդացեք նաև
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում