«Ժողովուրդ»-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից փորձեց պարզել, թե ինքը տեղյակ է՝ ավագանու 4 անդամներից ով է «վաճառել» իր ձայնը եւ քվեարկել Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին։
«Գիտեք, պարտվողներն իրենց ահից էին գոռում-գոչում։ Ի սկզբանե գիտեին, որ կրված են, դրա համար գոռում-գոչում էին, այդքան բան։ Եղավ այն, ինչ պիտի լիներ։ Ես քաղաքապետարանում էի ու հետեւում էի, եւ հանրապետականը բարձր մակարդակ պահելով անցկացեց ընտրությունները։ Ոչ մեկ չի վաճառվել, նրանք հենց Վանաձորի քաղաքացիներ էին եւ իրենց ճիշտ քաղաքապետին ընտրեցին»,- պատասխանեց Դարբինյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում