Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում ստեղծված իրավիճակում ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 11,2016 11:14

«Այսպիսով, կարելի է ասել, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջնականապես ձեւավորեց կառավարության տնտեսական բլոկը։ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարները եւ հիմա նաեւ պետեկամուտների կոմիտեի նախագահը իր վստահելի մարդիկ են՝ իր թիմակիցները։ Պետք է նկատել, որ ՊԵԿ նախագահի պաշտոնը գուցե ավելի կարեւոր է, քան վերը նշված նախարարներինը։ Եթե Կարեն Կարապետյանը իրոք որոշել է զգալի փոփոխություններ բերել ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում, ապա առանց պետեկամուտների կոմիտեի լիակատար վերահսկողության դա նրան չէր հաջողվելու։ Իսկ Վարդան Հարությունյանը հենց այն անձն է, որը կարող է ապահովել այդ վերահսկողությունը։

Ի՞նչ է նշանակում ստեղծված իրավիճակում ստանձնել ՊԵԿ նախագահի պաշտոնը։ Այստեղ կարող են լինել մի քանի տարբերակներ; Կամ ստանձնողը նախօրոք որոշել է, որ պետք է ամբողջությամբ ինտեգրվի ՊԵԿ համակարգում կատարելության հասցված կոռուպցիոն սխեմաներին եւ ինքը դաոնա այդ սխեմաներում գործող գլխավոր դերակատարը, կամ ստանձնողը չի պատկերացնում, թե իրականում դա ինչ համակարգ է, եւ պատահաբար է ստանձնում այդ պաշտոնը։ Կամ էլ որոշել է, պատկերավոր ասած «թուր ու թվանքով» մտնել այդ համակարգ եւ կարճ ժամանակում արմատապես փոխել այն։

Թե այս տարբերակներից որի հետ գործ ունենք Վարդան Հարությունյանի դեպքում, ցույց կտա ժամանակը։ Հայտնի է միայն, որ նա պատահաբար չի ստանձնում այդ պաշտոնը, նա ունի ինտելեկտուալ բարձր մակարդակ, շատ լավ պատկերացնում է, թե ինչ է կատարվում այնտեղ, երկար ժամանակ համառորեն դիմադրել է եւ չի ցանկացել նշանակվել այդ պաշտոնում…։ Այս հանգամանքները թույլ են տալիս դրական որոշակի սպասումներ ունենալ Հարությունյանի նշանակումից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31