Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի դասախոս Օլիվեր Հարթը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Բենգթ Հոլմսթրոմը՝ պայմանագրերի տեսություն մշակելու համար:
«Պայմանագիրն իրականում հիմնական երեւույթներից է, որն իմ կարծիքով ազդում է մեզ բոլորիս վրա», – նշել է Տնտեսության ոլորտում Ալֆրեդ Նոբելի մրցանակի կոմիտեի ղեկավար Փեր Սթրոմբերգը:
Հարթի տեսության շնորհիվ հնարավոր է եղել հասկանալ ընկերությունների միավորման պայմանները, ինչպես նաեւ՝ կրթական եւ բժշկական հաստատությունների գործելու լավագույն տարբերակը: Հոլմսթրոմն իր կողմից զարգացրել է տեսությունը՝ տարածելով այն անձանց վրա: Բենգթ Հոլմսթրոմի խոսքով, ինքը փորձել է խնդրին մոտենալ բանաձեւերի միջոցով.
«Սակայն, ես հասկացա, որ ամենաբարդը լավագույն մոդելի մշակումը չէ: Շատ ավելի բարդ խնդիր է մարդկանց հետաքրքրելը, որպեսզի նրանք ստույգ տեղեկություններ տրամադրեն եւ ընդհանրապես լավագույնս աշխատեն»:
Այսօր Հարթի եւ Հոլմսթրոմի տեսությունն օգտագործվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած խոշորագույն ընկերությունների միավորումից եւ ղեկավարների շահութաբաժինների որոշումից ու վերջացրած հանրային դպրոցների ուսուցիչների պայմանագրերի մշակմամբ: Տնտեսության ոլորտում Ալֆրեդ Նոբելի մրցանակի կոմիտեի անդամ Թորսթեն Փերսսոնի խոսքով, պայմանագրերի տեսությունն իրենից ներկայացնում է համընդհանուր մոդել, որը գործում է ցանկացած պայմանագրի արդյունավետության բարձրացման համար.
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում