Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր կառավարության համար արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար չկային շատ հավակնորդներ». Ռիչարդ Կիրակոսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 11,2016 10:42

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը

 – Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո ձախողումների համար մի շարք նախարարներ հեռացվեցին պաշտոններից, մինչդեռ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ վերանշանակումը։

– Հավանաբար, դա տեղի ունեցավ հաշվարկի արդյունքում։ Վիգեն Սարգսյանին նշանակեցին պաշտպանության նախարար, եւ այդ ամենը շատ լավ

հաշվարկված էր. դա արեւմտյան մոդել է։ Ավելի խնդրահարույց էր, թե ով պետք է փոխարինի Էդվարդ Նալբանդյանին, քան այն, թե արդյոք նա կմնա՞ նույն տեղում, թե՞ ոչ։ Այսինքն՝ նոր կառավարության համար արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար չկային շատ հավակնորդներ, փոխարինողները շատ քիչ են։ Եթե Դուք նայեք նոր կառավարության կազմին, ապա կտեսնեք, թե որքան դժվար է ընտրություն կատարելը, քանի որ նրանք բոլորն անփորձ մարդիկ են։

– Իսկ նոր կառավարության կազմը չի՞ հուշում, որ տեղի է ունենում քաղաքական էլիտայի փոփոխություն, հին էլիտան հեռանում է։

– Կառավարության կազմի փոփոխությունից նկատելի են դրական քայլեր, բայց այդ փոփոխությունները չեն ներշնչում վստահություն, որովհետեւ նոր նախարարները չունեն քաղաքական փորձ եւ ուժ։ Եվ Հայաստանում առկա խնդիրները համակարգային են, ոչ թե կապված են նախարարների դեմքերի հետ։ Մեր կառավարության խնդիրը վստահության պակասն է։ Կառավարության եւ նոր վարչապետի խնդիրը պետք է լինի վերանվաճել հասարակության վստահությունը։ Եվ նոր վարչապետը, ինչպես նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանը, ասում է ճիշտ բաներ, սակայն խնդիրն այն Է՝ արդյոք նա կիրագործի՞ դրանք, թե՞ ոչ։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31