Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ընտրությունները շարունակվում են․ Կընտրի՞ արդյոք ժողովուրդը պետության կայունությունը. armenian-community.ge

Հոկտեմբեր 11,2016 10:24

Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ըստ համամասնական ցուցակների՝ ընդամենը երեք կուսակցություն են կարողացել Իններորդ համագումարի Խորհրդարանի կազմում մտցնել իրենց թեկնածուներին։ Երկրի Սահմանադրության համաձայն՝ երկրի խորհրդարանում կարող են ընտրվել ընդամենը 77 պատգամավոր՝ ըստ համամասնական ցուցակի։ Կայացած ընտրությունների արդյունքում այդ 77 պատգամավորական մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Վրացական երազանք» կուսակցություն՝ 44 մանդատ

«Միացյալ Ազգային շարժում» կուսակցություն՝ 27 մանդատ

«Հայրենասերների Միություն՝ միավորված ընդդիմություն»՝ 6 մանդատ։

Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, ապա 73 մեծամասնական ընտրատեղամասերից «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է հաղթել 22 տեղամասերում։ Մնացած 51 մեծամասնական շրջաններում նոյեմբերի 2-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը։

Մեծամասնական պատգամավորների ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» կուսակցության համար բացարձակ հաղթանակը ծայրահեղ կարևոր է, և ահա թե ինչու․ վրացական Սահմանադրության տեքստի համաձայն՝ Կառավարություն ձևավորելու իրավունք ունի այն կուսակցությունը (կոալիցիան) որը Վրաստանի 150 տեղանի Խորհրդարանում նվազագույնս 113 մանդատ ունի։

Այսօրվա դրությամբ կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանում անհրաժեշտ քանակությամբ պատգամավոր չունի։ Որպեսզի Կառավարություն ձևավորելու իրավունք ստանա, «Վրացական երազանք»-ը պետք է հաղթանակ տանի նվազագույնս 47 մեծամասնական ընտրատեղամասերում։ Իսկ դա, դատելով քվեարկության առաջին փուլի արդյունքներից, այնքան էլ հեշտ չի լինի…

Գոյություն ունի ևս մեկ տարբերակ՝ «Վրացական երազանքը» կարող է միավորվել «Հայրենասերների միություն» կուսակցության հետ։ Այդ դեպքում Կառավարություն ձևավորելու իրավունք ստանալու համար բավական կլինի հաղթել 41 մեծամասնական տեղամասերում 50-ի փոխարեն։

Կարևոր է, որպեսզի նոր Կառավարությունը ղեկավարելու ներուժ ունեցող կուսակցությունը պատասխանատվություն և հեռատեսություն ցուցաբերեր, հարցի տակ չդներ պետության կայունությունը հանուն անձնական հավակնությունների…

Հարկ է նշել, որ այն դեպքում, եթե բոլոր 50 մեծամասնական տեղամասերում հաղթի «Միացյալ Ազգային Շարժումը», ապա այն, այսպես, թե այնպես չի ունենա անհրաժեշտ քանակությամբ մանդատներ կառավարություն ձևավորելու համար։ Չի օգնի նույնիսկ քիչ հավանական միավորումը «Հայրենասերների Միություն» հետ։

Ընտրությունները շարունակվում են։ Հենց հիմա է այն ժամանակը երբ ընտրության իրավունքով յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր զգա, որ հենց ինքն է հանդիսանում իշխանության ակունքը։ Կարևոր է այդ մասին չմոռանալ նաև ընտրությունների ավարտից հետո։

 armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31