Շախմատի ակադեմիայում ավարտվեց շախմատի «Երեւան Օփեն» անդրանիկ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տասը երկրների 130-ից ավելի շախմատիստներ:
Եզրափակիչ տուրից հետո միանգամից ութ գրոսմայստերներ, որոնցից երեքը՝ Հայաստանից, ինը հնարավորից վաստակեցին 7,0 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող դարձավ հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանը (նկարում): Մրցանակային եռյակում հայտնվեցին նաեւ Պավել Սմիռնովը (Ռուսաստան) եւ Վիտալի Բերնադսկին (Ուկրաինա): Մեր մյուս շախմատիստները՝ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովիկ Հայրապետյանը, համապատասխանաբար, զբաղեցրին 4-րդ եւ 5-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի