ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կ/մ հատվածում Իջևան քաղաքի բնակիչ Ա.Աթաբեկյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող, Վ.Հայրապետյանի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Իջևան քաղաքի բնակիչ Հ.Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել ՝ դատաբժշկական փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին