Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար:
Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին նրանց առաքելության համար՝ ընդգծելով, որ մեր երկրում բարձր են գնահատում մարդասիրության նման դրսեւորումները:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ