Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ ավագանու կազմը:
ՀՀԿ-ի 13 մանդատներն ստացել են Մամիկոն Ասլանյանը, Գայանե Քալանթարյանը, Արտյոմ Գրիգորյանը, Կարեն Պառավյանը, Արթուր Օհանյանը, Արմեն Մատինյանը, Հայկազ Մովսիսյանը, Մարինե Հովհաննիսյանը, Արման Ափինյանը, Վահագն Դավիթավյանը, Դավիթ Սիմոնյանը, Սոխակ Մելքոնյանը, Սեյրան Ղամբարյանը:
«Լուսավոր Հայաստանի» 10 մանդատները ստացել են Քրիստ Մարուքյանը, Հայկազ Սիմիկյանը, Հրանտ Այվազյանը, Կարինե Ղուկասյանը, Արմեն Եղիազարյանը, Վահե Կռոյանը, Ռոմիկ Մարգարյանը, Անահիտ Կարապետյանը, Կարեն Բեկչյանը, Միհրան Քոչարյանը:
«Հայկական վերածնունդը» կներկայացնեն Արկադի Փելեշյանը, Կարեն Դավթյանը, Էրիկ Մովսիսյանը, Հասմիկ Խլոպուզյանը, Տիգրան Նազարյանը:
«Բարգավաճ Հայաստանի» 3 մանդատը բաժին է հասել Այծեմնիկ Օհանյանին, Հրանտ Մարգարյանին, Դավիթ Հակոբյանին:
ՀՅԴ-ն կներկայացնեն Սեյրան Աղաբեկյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:
Ներկայացնում ենք «Լոռի» հեռուստաընկերության տեսանյութը: