«Հոգևոր Հայաստան»-ը մեծապես արժևորում և բարձր է գնահատում Սփյուռքի մշակույթի և արվեստի անվանի գործիչների կողմից «Արդարությունը Հայաստանում» վերնագրված մտահոգ և տագնապալից հայտարարությունը, ինչը լիովին ներդաշնակ է «Հոգևոր Հայաստան»-ի ծրագրային գործունեությանը:
«Հոգևոր Հայաստան»-ը ողջունելով մեր հայրենակիցների այս կարևոր նախաձեռնությունը, հայտարարում է, որ Արդարության հաստատումը հիմնարար նշանակություն ունի մեր Հայրենիքի կենսունակությունն ու զարգացումն ապահովելու համար:
«Հոգևոր Հայաստան»-ը պատրաստ է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակների և հայոց ճակատագրերով մտահոգ մեր հայրենակիցների հետ՝ միասնաբար պայքարել Հայաստանի Հանրապետությունում հաստատելու հայության ամբողջականացումն ապահովող կառավարման այնպիսի արդար համակարգ, որը հնարավորություն կընձեռի մարդու և քաղաքացու ներուժի լիարժեք բացահայտմանը, նոր Հայաստան կերտելու երաշխիք կհանդիսանա:
Հայտարարությունը ստորագրել են`
Տիգրան Մանսուրյան – կոմպոզիտոր
Աշոտ Մելքոնյան – պատմաբան, ակադեմիկոս
Նարինե Թուխիկյան – Հ.Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն,
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Կորյուն Կարապետյան– տեխնիկական գիտությունների դոկտոր
Մերուժան Կարապետյան – Հայ մատենագրության թվանշային գրադարանի (Digilib) գիտական ղեկավար
Ռուբեն Հախվերդյան – երգահան, երաժիշտ
Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ
Նիկոլ Աղաբաբյան – գեղանկարիչ
Էդուարդ Զորիկյան – բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ։
Սասուն Պասկևիչյան – կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող
Վաչե Շարաֆյան – կոմպոզիտոր
Վախթանգ Հարությունյան- երգիչ, երգահան, բանաստեղծ, կիթառահար
Վարդան Խաչատրյան – պատմաբան, ԵՊՀ դասախոս
Հարություն Մարության – ազգագրագետ
Արեգ Նազարյան – «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական
Վահան Խաչատրյան- հրատարակիչ, լրագրող
Մարտիրոս Ծառուկյան- 2007թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) անդամ
Լևոն Բեկլարյան – ֆիզակամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լևոն Աբրահամյան – փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալբերտ Խառատյան – պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Դավիթ Մաթևոսյան – Ռեժիսոր
Կարդացեք նաև
Հայտարարությանը միացել են`
Վարդան Օսկանյան – “Համախմբում” կուսակցության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյան – “Ժառանգություն” կուսակցության նախագահ
Աշոտ Մանուչարյան – քաղաքական գործիչ, «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ
Ալեք Ենիգոմշյան – Հիմնադիր խորհրդարանի անդամ
Արմեն Մարտիրոսյան – “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Կարապետյան – ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր,
“Համախմբում” կուսակցության վարչության անդամ
Հայտարարությանը շարունակում են միանալ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտավորականները:
Հոգևոր Հայաստան