34-րդ ընտրատարածքային հանձնաժողովն ակնհայտ անորոշ ու անհասկանալի քվեարկությամբ, իբրև, որոշում կայացրեց:
Օրենքով սահմանված նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող գյումրեցիները «ամոթ» և նմանատիպ այլ վանկարկումներով արձագանքեցին որոշմանը:
Ժողովուրդը հակադարձվում է, որ մաթեմատիկական և իրավական տրամաբանությանը հակասող որոշմամբ Բալասանյան դաշինքին է տրվում 17 ավագանու մանդատ, որով արհեստական մեծամասնություն է ձևավորվում:
Սահմանված իրավունքով հանձնաժողովից պահանջեցին ներկայացնել հանձնաժողովի բոլոր կայացրած արձանագրությունները, որոնք ընտրության ամբողջ գործընթացում ֆիքսվել էին:
Գլխավոր զավեշտը` ընտրություններին մասնակցել են 10 կուսակցություն և մեկ դաշինք, իսկ վերջնահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը գերազանցում է 6% շեմը, որը, ինչպես կարող էր վավեր քվեների տեսքով բաշխվեր մասնակից այլ կուսակցությունների միջև, այնպես էլ ` կարող էր անգամ մի քանի խմբակցություն ձևավորվեր:
Այդ դեպքում վստահեցնում եմ, որ պատկերը լրիվ այլ էր լինելու Գյումրիում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան
խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյան