Բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1 առաջնության նորեկ Երեւանի «Ուրարտու» նորաստեղծ ակումբը այսօր «Դինամո» մարզադահլիճում հանդիպեց մրցաշարում հաղթողի հիմնական հավակնորդներից «Սամարայի» հետ եւ համառ պայքարում պարտվեց 70:80 հաշվով:
Մեր թիմը գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի ղեկավարությամբ հաջորդ երկու հանդիպումներն անցկացնելու է մրցակիցների հարկի տակ. նախ՝ Վլադիվոստոկում, ապա՝ Սախալինում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ